Պատմություն

Բյուրեղավանի № 2 միջնակարգ դպրոցի տիպային շենքը կառուցվել է 1966 թվականինԴպրոցում գործել է նաև ռուսական սեկտոր: 1979 թ-ից այն գործել է որպես ռուսական դպրոց, իսկ 1997 թ-ից անվանափոխվել է Բյուրեղավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի: 2010 թ-ից  դպրոցը դարձել է հիմնական:

2007-2008 թթ. օգոստոսին «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» միջոցով անցկացվել է լոկալ ջեռուցման համակարգ: 

Դպրոցն ունի համակարգչային դասասենյակ: Գործում են խմբակներ, այդ թվում՝ ռոբոտատեխնիկայի: Ունենք նաև <<Պատանի երկրապահների>> ակումբ, որի անդամները ակտիվ մասնակցում են ռազմահայրենասիրական միջոցառումներին:

Այսօր դպրոցն ունի 912 աշակերտ, 50 ուսուցիչ, հինգ մեթոդմիավորում,  աշխատում է երկհերթ:

Դպրոցում  մարզական, մշակութային,ռազմահայրենասիրական դաստիարակությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա: