Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Շնորհավո՛ր ծնունդդ, Մեծն Թումանյան…

Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, ազգային ու հասարակական գործիչ Հ. Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին : Նախնական կրթությունը ստացել է հայրենի բնօրրանում` Դսեղում:

   1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում : 1893թ.-ից աշխատակցել է <<Աղբյուր>>, <<Մուրճ>>, <<Հասկեր>>, <<Հորիզոն>> պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:      Թումանյանը ստեղծագործել է տարբեր մոտիվներով: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանի գրչին են պատկանում <<Անուշ>>, <<Լոռեցի Սաքոն>>,<<Մարոն>> պոեմները: 1899թ. բանաստեղծի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է <<Վերնատուն>> գրական խմբակը: Կյանքի վերջին տարիները անց է կացրել Թիֆլիսում: Վախճանվել է 1923թ-ին մարտի 23-ին: 

    Հովհաննես Թումանյանն Ամենայն Հայոց բանաստեղծն է…