Այց Բյուրեղավանի քաղաքային գրադարան

      Հովհաննես   Թումանյանի  ծննդյան  150-ամյակի  կապակցությամբ  այսօր  Բյուրեղավանի  հիմնական  դպրոցի    Iբ   և   Iգ  դասարանների  աշակերտները    դասվար   Գ. Մաղաքյանի և  Ա.Ազիբեկյանի   ուղեկցությամբ  այցելեցին քաղաքային գրադարան:

     Օրը  հագեցած էր,  գրքառատ,  պոեզիայով  լեցուն`  համեմված  երաժշտությամբ: Աշակերտի շվիի   հննչյունների  ներքո   երգեցին Կոմիտասի մշակմամբ թումանյանական  երգեր: Ապա  շրջեցին  գրադարանում, թերթեցին   Թումանյանի  <<Կյանքի անհուն խորքերը >> ուսումնասիրող  ու կյանքի դասեր տվող  էջեր և մեծարեցին   հայոց աշխարհի  երկու  անհաս  բարձունքներին: Փոքրիկները  գրադարանին  նվիրեցին  և փոխադարձ  ստացան  գրքեր:

    Աշակերտները  մեծ ոգևորությամբ վերադարձան դպրոց: