Այց մանկավարժական համալսարան

  Երեխաների մասնագիտական կողմնորոշման զարգացման, ռոբոտաշինական և տեխնոլոգիական գիտելիքների ամրապնդման նպատակով մեր դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհու և ռոբոտաշինական խմբակի ղեկավարի հետ միասին մի խումբ երեխաներ այցելեցին մանկավարժական համալսարան: Այնտեղի մասնագետների կարճ, բայց հագեցած դասընթացի շնորհիվ մեր երեխաները բավականին  տեղեկատվություն ստացան: Առանց վախենալու նշենք, որ ունենք բավական խելացի աշակերտներ, որոնք, անկասկած, ապագայում կբարձրացնեն մեր դպրոցի անունը: Նման նպատակներ հետապնդող միջոցառումներ հարկավոր է ավելի հաճախակի կազմակերպել երեխաների թաքնված պոտենցիալը բացահայտելու համար :