Այց Մոնթե Մելքոնյան վարժարան

Օրերս Կոտայքի մարզի որոշ դպրոցների սաներ այցելել են Մոնթե Մելքոնյանի վարժարան: Այդ դպրոցների թվում էր նաև Բյուրեղավանի հիմնական դպրոցը: Մեր դպրոցի հինգ սաներ զինղեկ Ա. Օհանջանյանի ուղեկցությամբ այցելեցին վարժարան: Մեկ օր անցկացնելով այնտեղ՝ երեխաները ծանոթացան վարժարանի սաների նիստուկացին, կարգուկանոնին, որն անհրաժեշտ էր նրանց մասնագիտական կողմնորոշման համար: Օրն անցել է հագեցած ու հետաքրքիր: