Այց Սարդարապատի հուշահամալիր

Մայիսյան հաղթանակների 100 ամյակի շրջանակներում Բյուրեղավանի հիմնական դպրոցի 8-րդ ա դասարանի աշակերտներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, ծանոթացան հերոսամարտի մանրամասներին, Հայաստանի Առաջին Հանրապետության գործիչներին: Այցելեցին նաև Մուսա լեռան 1915 թվականի ինքնապաշտպանությանը նվիրված թանգարան և Զվարթնոցի տաճար: Էքսկուրսիան շատ հագեցած էր և ուսանելի: