Այց dasaran.am

     Տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված  <<Ճանաչում ենք  մեզ>>  ուսուցողական ծրագրի շրջանակում Dasaran  կրթական կենտրոնում էին Բյուրեղավանի հիմնական  դպրոցի  1-ին դասարանցիները, ովքեր ճանաչեցին, արտահայտեցին ու անվանեցին իրենց մշտապես ուղեկցող ամենատարբեր հույզերը:

 Դե, իսկ դիմախաղն ու ձայնային արտահայտչամիջոցներն  էլ ամբողջացրեցին աշակերտների <<անկառավարելի>>   հույզերի շղթան:

    Ի  դեպ,  երեխաների ծնողները  միջոցառման շրջանակում  հնարավորություն ունեցան մասնագետի  ուղղորդմամբ անդրադառնալու  փոքրիկների հետ արդյունավետ փոխգործակցության  արդյունավետ տարբերակներին: