Մայրենին հազարագանձ

<<Փա՜ռք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիությամբ մոգական գրիչներու տակ հավաքված` Եղիշեի լեզուն ոսկի ըրին, Բագրատունիներինը` ադամանդ և Ալիշանինն ու Հայրիկինը` մեղր քաղցրախոս….>> Դ. Վարուժան

Փետրվարի 21-ին` Մայրենի լեզվի միջազգային օրը, Բյուրեղավանի հիմնական դպրոցում կայացավ  <<Մայրենին հազարագանձ>> խորագրով միջոցառումը: 5-րդ դասարանի աշակերտների շուրթերով փառաբանվեց մեր մայրենին : Այս օրը առիթ է սթափվելու, մտածելու, դարերով պահպանված ու մեզ հասած ոսկեղենիկ հայերենը պահպանելու և սերունդներին փոխանցելու մասին: