Ասք լավաշի մասին

   3 ա դասարանի աշակերտները Մայրենիի` <<Ասք լավաշի մասին>> թեմայի շրջանակներում, այցելեցին Բյուրեղավանի լավաշի արտադրամաս և ծանոթացան լավաշ թխելու նոր տեխնոլոգիային: Տեսանյութից ծանոթ լինելով թոնրի լավաշի թխման արարողությանը` աշակերտները կատարեցին հետաքրքիր համեմատություններ և քննարկումներ: Պատմեցին ավանդազրույցներ և մեծ հիացմունքով վերադարձան դպրոց: