ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Ս/թ մայիսի 3-ին, Կոտայքի մարզի ք. Բյուրեղավանի հիմնական դպրոցում «Արմաթ Ինժեներական լաբորատորիա-խմբակ»-ի սաների համար տոն էր: Դպրոցի տնօրենը խմբակին աջակցելու համար պատվիրել էր առաջին սարքավորումները՝ Եռաչափ տպիչ, Շաղափային-լազերային փորագրող հաստոց և մինի համակարգիչ, որոնք տեղափոխվեցին համակարգչային դասասենյակ: Երեխաները խոստացան, որ շուտով իրենց ամբողջ հմտությունները կօգտագործեն նոր ստեղծագործություններով հանդես գալու համար: Խմբակավարը՝ Նարինե Պողոսյանը նշեց, որ շատ խելացի և տաղանդավոր երեխաներ կան խմբակում, որոնց համապատասխան հնարավորություններ ընձեռելու դեպքում կարող են շատ լուրջ արդյունքներ ցուցաբերել: Սա հնարավորությունների բացահայտման առաջին քայլերը կլինի: Դպրոցի աշխատակազմը համոզված է, որ խմբակի երեխաները կսկսեն իրենց դպրոցի համար հետաքրքիր և օգտակար ստեղծագործական աշխատանքներ կատարել: Շնորհավորենք դպրոցին և սպասենք խմբակի ցուցաբերած արդյունքներին:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի հանձնարարությամբ, մարզպետարանի ենթակայության բոլոր այն դպրոցներում, որտեղ գործում են ռոբոտաշինության խմբակներ, համալրվելու են համապատասխան սարքավորումներով: