Գրքի տոնին նվիրված միջոցառում ռուսաց լեզվով

Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ռուսաց լեզվով 3-7-րդ դասարանցիների մասնակցությամբ: Երեխաները գեղեցիկ ձևով ներկայացրին, թե երբ և որ օրն են տարբեր երկրներում նշում գիրք նվիրելու տոնը, փոքրիկ բեմականացմամբ բացատրեցին ներկաներին գրքի և գիրք կարդալու կարևորությունը: Միջոցառումն ամբողջությամբ ռուսաց լեզվով էր: Երեխաներն արտահայտվում էին գրեթե անթերի: