Դասը վարում է ոստիկանը

2019 թվականաի մայիսի 6-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցում ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ավագ տեսուչ՝ ոստիկանության մայոր Վահագն Բաբայանը և նույն բաժանմունքի տեսուչ՝ ոստիկանության կապիտան Նարե Վաթյանը անցկացրեցին դաս թմրամոլության դեմ պայքարի, ինչպես նաև կանանց և երեխաների շահագործման, պոռնոգրական նյութեր, առարկաներ պատրաստելու կամ տարածելու դեպքերը կանխարգելելու թեմաներով: