Միջոցառում Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ

      Բյուրեղավանի հիմնական դպրոցի 5-րդ բ դասարանի աշակերտները ներկայացրին գեղեցիկ հայրենասիրական միջոցառում Հայոց բանակի կազմավորման կապակցությամբ: Երեխաները ներկայացրին բանակի կազմավորման պատմությունը, փուլերը, ներկայացրին գեղեցիկ դրվագներ Հայոց պատմությունից, երգեցին, պարեցին, արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ: Միջոցառումը կազմակերպել էր նրանց մայրենիի ուսուցչուհի Ն. Զաքարյանը: