Լիանա Սարգսյան

     Բյուրեղավանի հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լիաննա Ռաֆայելի Սարգսյանը, իր <<Язык без санкции>> շարադրությամբ մասնակցելով պուշկինյան ամենամյա միջազգային մրցույթին, հաղթող է ճանաչվել` արժանանալով դափնեկրի կոչման:

Շնորհաշատ ուսուցչուհին մշտապես աչքի է ընկել իր աշխարհաճանաչողությամբ, առարկայի խորիմացությամբ, ստեղծագործական ուրույն մոտեցմամբ, պատասխանատվության զգացումով և նվիրվածությամբ:

Լիաննա Սարգսյանը փայլում է նաև մարդկային բարձր որակներով, կոլեկտիվի նկատմամբ հարգալից վերաբերմունքով և սիրով: Նա յուրաքանչյուրի ընկերն ու բարեկամն է, սրտակիցն ու աջակիցը:

Բյուրեղավանի հիմնական դպրոցի կոլեկտիվը շնորհավորում է Լ. Սարգսյանին ` մաղթելով նորոնոր բարձրունքների: