Հաղթանակները շարունակվում են

8-րդ ա դասարանի աշակերտ Արամայիս Ավալյանը մասնակցել է Կոտայքի մարզի տղամարդկանց շախմատի առաջնությանը, զբաղեցրել 3-րդ տեղը, անցել է Հայաստանի Հանրապետության կիսաեզրափակիչ փուլ, որը կկայանա մայիս ամսին:

 

Իսկ փետրվարին կայացած Կոտայքի մարզի պատանիների առաջնությունում զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը: Դպրոցի տնօրենությունը և ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Արամայիսին և մաղթում նրան նորանոր հաջողություններ: