Համապետական շաբաթօրյակ և ծառատունկ

Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցի կոլեկտիվն ու աշակերտությունը մասնակցեցին համապետական շաբաթօրյակին: Նրանք մաքրեցին դպրոցի ներսն ու հարակից տարածքները, իրականացրեցին ծառատունկ: Անհրաժեշտ պարագաներ և ծառերի շիվեր տրամադրելու հարցում մեր դպրոցին աջակցեց Բյուրեղավանի քաղաքապետարանը, որի համար շնորհակալություն ենք հայտնում: