Հավերժի ճամփորդ իմ հայ ժողովուրդ

   1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակի շրջանակներում 3-րդ ա դասարանի աշակերտները դասվար Գ. Մաղաքյանի ղեկավարությամբ ներկայացան հայրենասիրական միջոցառմամբ: Երեխաներն այնքան ջերմությամբ ու հայրենասիրական ոգով էին արտասանում ու ներկայացնում իրենց ազգի պատմությունը, որ հուզեցին դահլիճում ներկա բոլոր հյուրերին:Աշակերտներն անդրադարձան 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերին, հիշեցին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, հասան մինչև Շուշի ու Արցախ: