Մայիսի 8-ը երկրապահի օր

«Երկրապահ Կամավորականների Միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993թ. հուլիս ամսին: Կազմակերպությունն ունի զինանշան (թեւերը բացած արծիվ, ներքեւում սուր եւ վահան` հավերժության նշանով) մարտական դրոշ, օրհներգ: Միության հիմնական նպատակներն ու խնդիրներն են` աջակցել հայրենիքի բարգավաճման եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, օժանդակել ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: