Մարտի 1-ը քաղպաշտպանության օր

   Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցի զինղեկ Ա. Օհանջանյանն անցկացրեց զրույց Քաղպաշտպանության օրվա կապակցությամբ: Զրույցին ներկա էին դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանցիները: Զրույցի ընթացքում զինղեկը բացատրեց երեխաներին քաղպաշտպանության կարևորությունը, նրանց մասնակցության կարևորությունը քաղպաշտպանության գործում և այլն: Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսեցին զինղեկին, հարցեր տվեցին, կարծիքներ հայտնեցին, ինչպես նաև պատասխանեցին զինղեկի հարցերին: