Մերի Սարգսյան

ՄԵՐԻ ԼՅՈՎԱՅԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծնվել է 1971 թվականի հունիսի 19-ին  Երևանում: 1978-1988 թթի սովորել և ավարտել է Երևանի Մանուկ Աբեղյանի

անվան  թիվ 3 միջնակարգ դպրոցը:

1989-1994 թթին սովորել  է և ավարտել Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետի էլեկտրական կայաններ բաժինը:

2008 թթին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի <<Մանկավարժություն և մեթոդիկա>> բաժինում՝ տարրական կրթության մանկավարժություն և մոթոդիկա մասնագիտությամբ:

1988-1989 թթին աշխատել է  ՀՍՍՀ հացամթերքների մինիստրության գիտաարտադրական միավորումում որպես մեքենագրուհի:

1995-2004 թթին աշխատել է  ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի թիվ 2 միջն. դպրոցում որպես դասվար:
2005-2012 թթին աշխատել է  Երևանի թիվ 61 հիմնական դպրոցում որպես դասվար՝ միաժամանակ ղեկավարելով տարրական դասարանների մեթոդական միավորումը

2012թից ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի հիմնական դպրոցի տնօրենն է:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

2018 թվականին ՀՀ ԿԳ նախարարի № 398-Ա 07.05.2018 թվականի հրամանով նրան շնորհվել է որակավորման առաջին աստիճանի տարակարգ: