Տնօրենություն


ՏՆՕՐԵՆ

ՄԵՐԻ ԼՅՈՎԱՅԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծնվել է 1971 թվականի հունիսի 19-ին  Երևանում: 1978-1988 թթ-ի սովորել և ավարտել է Երևանի Մանուկ Աբեղյանի անվան  թիվ 3 միջնակարգ դպրոցը:

1989-1994 թթ-ին սովորել  է և ավարտել Երևանի Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի   էներգետիկայի ֆակուլտետի էլեկտրական կայաններ բաժինը:

2008 թթ-ին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի <<Մանկավարժություն և մեթոդիկա>> բաժինում՝ տարրական կրթության մանկավարժություն և մոթոդիկա մասնագիտությամբ:

1988-1989 թթ–ին աշխատել է  ՀՍՍՀ հացամթերքների մինիստրության գիտաարտադրական միավորումում որպես մեքենագրուհի:

1995-2004 թթ-ին աշխատել է  ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի թիվ 2 միջն. դպրոցում որպես դասվար:
2005-2012 թթ-ին աշխատել է  Երևանի թիվ 61 հիմնական դպրոցում որպես դասվար՝ միաժամանակ ղեկավարելով տարրական դասարանների մեթոդական միավորումը: 

2012թ-ից ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի հիմնական դպրոցի տնօրենն է:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

2013 թ-ին պարգևատրվել է պատվոգրով՝ <<Զինվոր>> հասարակական կազմակերպության կողմից, դպրոց-հասարակություն կապի ամրապնդման և աշակերտների բարոյահոգեբանական դաստիարակությանը նպաստելու համար:

2014 թ-ին Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ <<Պատանի երկրապահ>> ակումբին աջակցելու համար:

2015 թ-ին ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանի  կողմից  պարգևատրվել է շնորհակալագրով՝ մատաղ սերնդին ազգային գաղափարախոսության ոգով դաստիարակելու, օրինակելի աշխատանքի և նվիրումի համար:

   2018 թ-ին <<Наука и просвещение>> МЦНС -ի կողմից ստացել է Շնորհակալագիր ՝ <<ТЕОРИИ РАЗВИВАЮЩИХ ОБУЧЕНИЙ В ЗЕРКАЛЕ ТЕОРИИ <<РАЗУМНОГО ОБУЧЕНИЯ>>>> գիտահետազոտական աշխատանքում համագործակցելու համար, որը դրական է գնահատվել <<WORLD SCIENCE: PROBLEMS AND INNOVATIONS>> 16-րդ Միջազգային գիտական կոնֆերանսի կողմից, ինչպես նաև նույն կազմակերպության կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի դիպլոմով <<Մանկավարժական գիտություններ>> բաժնի շրջանակներում և ստացել է  Հավաստագիր՝ որպես գիտական աշխատանքի հեղինակ և <<WORLD SCIENCE: PROBLEMS AND INNOVATIONS>> 16-րդ Միջազգային գիտական կոնֆերանսի մասնակից:

 

ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ

       

Անուշ Արամի Հարությունը ծնվել է 1959 թ-ի հունվարի 6-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում:

1964-1972թթ-ին սովորել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում:

1972-1976թթ -ին սովորել է Երևանի Ն. Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանում:

1981-1986թթ -ին սովորել է  Երևանի Վ. Բրյուսովի անվան ինստիտուտում:

1976-1977թթ–ին աշխատել է  Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:
1978-1990թթ-ին աշխատել է  ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի թիվ 2 միջն. դպրոցում որպես դասվար, իսկ
1990-1995թթ-ին՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի,
1995թ -ից՝  տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ:

2004 և 2011 թթ-ին պարգևատրվել է պատվոգրով և շնորհակալագրով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանի կողմից` մատաղ սերնդի ուսման և դաստիրակության ասպարեզում ունեցած վաստակի և կրթության հանդեպ անմնացորդ նվիրումի համար:

 

2012 թ-ին ստացել է դիպլոմ ռուսաստանյան կենտրոնի գիտության և մշակույթի ներկայացուցիչ Վ.Կռիվոպուսկովի կողմից` 2011-2012թթ <<Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցչի>> մրցույթին մասնակցելու համար:

2013թ-ին պարգևատրվել է շնորհակալագրով ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքապետ Հ. Բալասյանի կողմից՝ Բյուրեղավան քաղաքում մատաղ սերնդի կրթության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա գործունեության համար: 2015թ-ին պարգևատրվել է պատվոգրով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի կողմից` բանակ – հասարակություն կապի ամրապնդման համար:

Ամուսնացած է, ունի երկու որդի, 1 դուստր, 6 թոռ:

 

 

Թեհմինե Վաղինակի Հայրապետյանը ծնվել է 1977 թ-ի փետրվարի 13-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում:

1984-1994 թթ-ին սովորել է Բյուրեղավանի N 1 միջնակարգ դպրոցում:
1994-1996թթ-ին սովորել է Երևանի Ակսել Բակունցի անվան պետական մանկավարժական ուսումնարանում:
2005-2009 թթ –ին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի <<Տարրական կրթություն և մեթոդիկա>> բաժնում:

1996թ-ից աշխատել է Բյուրեղավանի հիմնական դպրոցում որպես դասվար, իսկ
2013 թ-ից՝ տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ:

2011թ –ին պարգևատրվել է պատվոգրով` <<Մանկավարժական աշխատանքում ունեցած հաջողությունների, բարեխիղճ աշխատանքի, աշակերտների կրթության և դաստիարակության գործում ներդրած ջանքերի համար>> ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքապետ` Հ. Բալասյանի կողմից:
2012 թ-ին պարգևատրվել է պատվոգրով  
<<Արդյունավետ մանկավարժական գործունեություն ծավալելու, աշակերտների կրթության և դաստիարակության ասպարեզում ունեցած նշանակալի հաջողությունների ու ձեռքբերումների համար>> ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի կողմից:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

 

 

Վարդուհի Միխայելի Բաղյանը ծնվել է 1979 թ-ի հոնվարի 14-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

1985-1995 թթ-ն սովորել և ավարտել է Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով:

1995-2000 թթ-ին սովորել և ավարտել է <<Երևանի դատական փորձաքննությունների>> համալսարանը՝ գերազանցությամբ, և ստացել է իրավաբանի որակավորում:

2000 թ-ին ավարտել է <<M+>> նորագույն համակարգչային դպրոցը:

2005-2010 թթ-ին սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում: 

2001-2003 թթ-ին աշխատել է Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցչուհի:

2008 թ-ից աշխատում է Բյուրեղավանի հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցչուհի, իսկ 2014 թ-ից՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: