Ներկայացում Բյուրեղավանի հիմնական դպրոցում

  Փետրվարի 22-ին հարգարժան ծնողներ Արմեն Սարգսյանի և Էլինա Հայրապետյանի հովանավորությամբ Բյուրեղավանի հիմնական դպրոցում մոտավորապես 200 աշակերտ դիտեցին <<Ների՛ր մեզ, Տե՛ր>> ներկայացումը, որի հիմքում ընկած էին <<Անառակ որդու վերադարձը>> և <<Բարի սամարացի>> առակները: Ներկայացումը շատ հետաքրքիր էր, շատ ուսուցողական: Ներկայացմանը ներկա էին Նոր Հաճնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հայր Տեր Արսենը, տնօրենությունը, Էլինա Հայրապետյանը, Աբովյանի և Նաիրիի տարածաշրջանների Քրիստոնեական Դաստիարակչության Կենտրոնի պատասխանատու Ջ. Ասատրյանը, ինչպես նաև ուսուցչական կոլեկտիվը:

     Շնորհակալություն հովանավորյալ ընտանիքին՝ դպրոցին և աշակերտներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և աջակցելու համար: