Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ

Այսօր` հունվարի 29-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված բանակի օրվան: Դպրոցի սաները հնարավորինս գեղեցիկ ցուցադրեցին իրենց գիտելիքները, ուժն ու հավատը մեր ապագային ուղղված: Սա տոնն է հայ ժողովրդի, նրա փառապանծ հերոսների, որոնցով ոգեշնչվում է դպրոցի յուրաքանչյուր սան: Հայ ժողովուրդը լիահույս է, որ մենք ապագայում կունենանք առավել հզոր հայրենիք, քանզի մեծանում է հայրենասեր սերունդ , որն էլ կշարունակի կերտել մեր երազած հայրենիքը:

Փառ’ք հայ զինվորին,  փառ’ք հայոց բանակ:

ԿՈՉ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Փառք ու պատիվ, զինվորներին,
Մեր քաջարի տղաներին։
Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն,
Ու մեզ բերեք ուրախություն։
Լավ ծառայեք, իրար հարգեք,
Եվ ձեր կյանքը սիրով ապրեք։
Կանցնի ամեն դժվարություն,
Ու կդառնա հիշողություն։