Այց Սարդարապատի հուշահամալիր

 

      Ավարայրը պատերազմ էր հանուն հավատի, Սարդարապատը` հանուն կյանքի, ընդդեմ մահի:  Հայ ժողովրդի մահը պարտվեց և հաղթեց կյանքը:

Սարդարապատը միայն  ճակատամարտ չէ, դա դաս է, դասագիրք, ոգեշեն մատյան ու մեծ ճշմարտություն, որ երբ ժողովրդի ոգին զարթնում, բռնկվում է, դառնում է անպարտելի:  Դա վկայեցին նաև քառօրյա պատերազմի մերօրյա հերոսները: Բյուրեղավանի քաղաքապետարանի տրամադրված ավտոբուսով Բյուրեղավանի հիմնական դպրոցի բարձր դասարանցիներն այցելեցին հարուրամյա (պատմություն ունեցող) Սարդարապատի հուշահամալիր իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սարդարապատի հերոսներին :

Զանգերի ղողանջի ներքո հնչած  երգերն ու երդման խոսքերը մեկ անգամ ևս փաստեցին, որ նրանք անմահ են և ունեն արժանի հետնորդներ:

ՀԱՏՈւԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՐՈՆ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻՆ