Սումգայիթյան ողբերգությունն ականատեսի ներկայացմամբ

Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Թոմասյանը վարեց զրույց՝ նվիրված 1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած դեպքերին, որի ականատեսն է եղել ինքը տասը տարեկան հասակում: Ուսուցչուհին մեծ սրտացավով ու տխրությամբ էր վերհիշում 30 տարվա վաղեմություն ունեցող, բայց մինչ օրս չմոռացվող դեպքերը, և որպես ականատես մանրամասնորեն ներկայացնում էր դրանք: Կոնֆերանսին մասնակցում էին դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանցիները, ովքեր համակ ուշադրությամբ ու մեծ հետաքրքրությամբ լսում էին իրենց ուսուցչուհու պատմությունը: