Սուրբ Զատիկ

Բյուրեղավանի հիմնական դպրոցի 2-րդ դ դասարանի երեխաները ապրիլի 19-ին ներկայացան <<Սուրբ Զատիկ>> գեղեցիկ միջոցառմամբ, որը կազմակերպել էին երգի ուսուցչուհի Գեղեցիկ Շապոշնիկովան և դասվար Մարիամ Նալբանդյանը: Երեխաները մանրամասնորեն ներկայացրին Զատկի տոնակատարությունը, տոնի ճաշատեսակներն ու դրանց նշանակությունը, երգեցին տոնին նվիրված գեղեցիկ երգեր:Միջոցառումը հագեցած էր և ուսանելի: