Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

 Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցի 3-րդ գ դասարանի աշակերտները ներկայացան Սուրբ Զատկի տոնին նվիրված ուրախ միջոցառմամբ: Նրանք ներկայացրին Հայաստանում  քրիստոնեության տարածման պատմությունը, Զատկի տոնի նշանակությունը, տոնակատարությունը: Միջոցառումը շատ գեղեցիկ էր և ուսանելի: