Ցուցահանդես մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Մարտի 7-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցում գործող <<Կարպետագործության  և  գոբելենի>>  խմբակի   աշակերտները կազմակերպել էին ցուցահանդես` նվիրված  կանանց միամսյակին:   Բացումը  սկսեցին ֆլեյտայի  գեղեցիկ հնչյունների ներքո:

Հետո երեխաները  մի  փոքր  խոսեցին կարպետագործության  և գոբելենի պատմության մասին, ներկայացրեցին իրենց աշխատանքները : Երեխաներից յուրաքանչյուրը  իր սրտի խոսքն ասաց ուսուցիչներին, մայրիկներին, գեղեցիկ բարեմաղթանքներ հնչեցրին:

Ցուցահանդեսը հագեցած էր  յուրօրինակ աշխատանքներով ` տարազային տիկնիկներ, կարպետներ,  գոբելեն  և այլն:  Տարվա ընթացքում ակտիվ աշխատանքներ  տարած աշակերտները պարգևատրվեցին շնորհակալագրերով: