Օրինակելի դաս ռուսաց լեզու առարկայից

21.02.2017 թվականին Բյուրեղավանի հիմնական դպրոցի Vբ դասարանաում անցկացվեց օրինակելի դաս ռուսաց լեզու առարկայից՝ <<Բայի անցյալ կատարյալ և անցյալ անկատար ժամանակները>> թեմայով:Դասը վարեց ռուսաց լեզվի ուսուցչուհի Մագդա Դալլաքյանը: Կիրառվեցին նորագույն մեթոդներ:

Փետրվարի 19-ը՝ գիրք նվիրելու օր

 

 Բյուրեղավանի հիմնական դպրոցում այսօր նշվեց ավանդույթ դարձած գիրք նվիրելու օրը: <<Լավն է այն գիրքը, որը բացում ես ակնկալելով, ե փակում՝ հարստացած>>խորագրով միջոցառմանը հատկապես ակտիվորեն մասնակցեցին VI դասարանցիները:Օրը հագեցած էր Թումանյանական շնչով: Հնչեցին Ամենայն Հայոց բանաստեղծի քառյակներից, ստեղծագործություններից, ընթերցվեցին նամակներից, ներկայացվեցին նրա կյանքի դրվագներից: Միջոցառման վերջում աշակերտները միմյանց գրքեր նվիրեցին:

Շախմատային նվաճում

     Արամայիս Ավալյան. սովորում է Բյուրեղավանի հիմնական դպրոցի 7ա դասարանում : 2017 թվականի փետրվարի 20-28-ը կայացած Կոտայքի մարզի շախմատի 14 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը: