Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում

    Մայրենիին նվիրված միջոցառումների շրջանակներում ս/թ մարտի 16-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին 7-րդ դասարանի աշակերտները: Նրանք  ներկայացրեցին Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, տառերի ստեղծման պատմությունը, Սահակ Պարթևի և Վռամշապուհ թագավորի մասնակցության նշանակությունն ու կարևորությունը հայոց այբուբենի ստեղծման գործում: 

Միջոցառումը ուսուցողական էր ու դիտարժան:

Հայրենասիրական միջոցառում

  Հայրենասիրությունը արհեստածին չի լինում. հայրենասեր կամ լինում են, կամ՝ ոչ…

Անդրանիկը հայրենասեր էր դեռ դպրոցահասակ տարիքից՝ լինելով իր անվան պատվով կրողը: Իսկ անդրանիկները անքակտելի կապված հայրենասերներ են…

Բյուրեղավանի հիմնական դպրոցում սույն թվականի մարտի 9-ին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. Անդրանիկ Խաչատրյանը պարգևատրվեց <<Գարեգին Նժդեհ>>-ի անվան մեդալով 2016 թվ-ի ապրիլյան պատերազմին հայրենանվեր գործի և ակտիվ մասնակցության համար, որին հաջորդեց միջոցառում՝ նվիրված քառօրյա պատերազմի մասնակիցներին:

Միջոցառմանը ներկա էին Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև աշխատակիցներ զինկոմիսարիատից:

Պոեզիայի ժամ՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանին

Մարտի 6-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նազելի Զաքարյանըկազմակերպել էր պոեզիայի ժամ՝ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին: Երեխաները ներկայացրին Սիլվա Կապուտիկյանի գրական դիմագիծը՝ շեշտը դնելով և՛ հայրենասիրության, և՛ աշխարհասփյուռ հայերին համախմբելու կոչին, և՛ մայրենի լեզուն անաղարտ պահելու գաղափարին:

Կապուտիկյանական խոսքը հնչեց նորովի՝ վեր հանելով նրա նրբանուրբ ներաշխարհը, չմեռնող սիրերգությունը և միշտ հին, բայց և նոր հայոց լեզուն:

Միջոցառում նվիրված քաղպաշտպանության օրվան

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված քաղպաշտպանության օրվան: Նախ կազմակերպվեց տարհանում, ապա անցկացվեց դաս-միջոցառում, որի ընթացքում անցկացվեց զրույց բնական և արհեստածին աղետների, ինչպես նաև դրանց հետևանքների մասին: Վ. Նալբանդյանը և Ն. Իսայանը բացատրեցին աշակերտներին աղետալի իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների իրականացման մասին:

Անդրադարձ եղավ Սպիտակի ավերիչ երկրաշարժին: Խոսվեց նաև սողանքների, սելավի, ուժեղ քամիների մասին: Դաս-միջոցառման ավարտին դիտեցին փոքրիկ տեսաֆիլմ:

 

Մայրենի լեզու, մայրենի բարբառ

Փետրվարի 27-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝<<Մայրենի լեզու, մայրենի բարբառ>>խորագրով: Այն կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Մանյանը:
Միջոցառման նպատակն էր արժևորել մայրենիի դերը մեր կյանքում, ձևավորել մայրենիի տոնը նշելու մշակույթը: