Միջոցառում նվիրված քաղպաշտպանության օրվան

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված քաղպաշտպանության օրվան: Նախ կազմակերպվեց տարհանում, ապա անցկացվեց դաս-միջոցառում, որի ընթացքում անցկացվեց զրույց բնական և արհեստածին աղետների, ինչպես նաև դրանց հետևանքների մասին: Վ. Նալբանդյանը և Ն. Իսայանը բացատրեցին աշակերտներին աղետալի իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների իրականացման մասին:

Անդրադարձ եղավ Սպիտակի ավերիչ երկրաշարժին: Խոսվեց նաև սողանքների, սելավի, ուժեղ քամիների մասին: Դաս-միջոցառման ավարտին դիտեցին փոքրիկ տեսաֆիլմ:

 

Մայրենի լեզու, մայրենի բարբառ

Փետրվարի 27-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝<<Մայրենի լեզու, մայրենի բարբառ>>խորագրով: Այն կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Մանյանը:
Միջոցառման նպատակն էր արժևորել մայրենիի դերը մեր կյանքում, ձևավորել մայրենիի տոնը նշելու մշակույթը:

Զրույց՝ նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակին

Չդատապարտված ցեղասպանություն. այսպես կարելի է բնորոշել 1988 թ-ի փետրվարի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Սումգայիթ քաղաքի հայկական բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված քաղաքականությունը: <<Ես, որպես այդ հրեշավոր ոճրագործության ականատես, կպատմեմ Սումգայիթյան ջարդերի մասին, մանկական հուշերումս դրոշմված վայրագությունների մասին…>>,- այսպես սկսեց իր խոսքը զեկուցողը՝ պատմության ուսուցչուհի Ռուզաննա Թոմասյանը:

Աշակերտները մեծ հետաքրքրությամբ լսեցին և մասնակցեցին զրույցին: Միջոցառման վերջում դիտեցին փոքրիկ տեսանյութ: