Գարնան տոն

 

Ծագում է մանուկ արևը գարնան Կովկաս լեռների ձյունե պատնեշից, Զարթնում են մեկ-մեկ սարերն աննման Ձմռան անվրդով քնի մշուշից: Բարև՛, գարո՛ւն…

Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցի 2գ դասարանի երեխաները ներկայացան <<Գարնան տոն>> ուրախ միջոցառմամբ: Փոքրիկներն արտասանեցին, երգեցին, պարեցին:Հետո ծաղկավաճառ տղան բոլորին ծաղիկներ նվիրեց ու շնորհավորեց գարնան տոնի կապակցությամբ:

Պատմություն

Բյուրեղավանի № 2 միջնակարգ դպրոցի տիպային շենքը կառուցվել է 1966 թվականինԴպրոցում գործել է նաև ռուսական սեկտոր: 1979 թ-ից այն գործել է որպես ռուսական դպրոց, իսկ 1997 թ-ից անվանափոխվել է Բյուրեղավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի: 2010 թ-ից  դպրոցը դարձել է հիմնական:

2007-2008 թթ. օգոստոսին «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» միջոցով անցկացվել է լոկալ ջեռուցման համակարգ: 

Դպրոցն ունի համակարգչային դասասենյակ: Գործում են խմբակներ, այդ թվում՝ ռոբոտատեխնիկայի: Ունենք նաև <<Պատանի երկրապահների>> ակումբ, որի անդամները ակտիվ մասնակցում են ռազմահայրենասիրական միջոցառումներին:

Այսօր դպրոցն ունի 927 աշակերտ, 50 ուսուցիչ, հինգ մեթոդմիավորում,  աշխատում է երկհերթ:

Դպրոցում  մարզական, մշակութային,ռազմահայրենասիրական դաստիարակությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա:

Շնորհակալագիր

Բյուրեղավանի հիմնական դպրոցի 2015-2016 ուստարվա շրջանավարտներից չորսը սովորում են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում:  Նրանցից  երեքը՝ Ալվինա Օսիպովան, Հայկ Գասպարյանը և Վլադ Գուլոյանը աչքի են ընկել որպես բարեխիղճ, կարգապահ ու նպատակասլաց ուսանողներ և վայելում են դասախոսական անձնակազմի սերն ու հարգանքը: Այս կապակցությամբ քոլեջի տնօրենը ԵԻՊՔ անձնակազմի անունից շնորհակալագիր է ուղարկել դպրոցի տնօրեն տիկին Մ. Սարգսյանին:

Սուրբ Զատկի տոն

Բյուրեղավանի հիմնական դպրոցի 5-7-րդ դասարանների սաները տեխնոլոգիայի ուսուցչուհի Ռ. Աղաջանյանի գլխավորությամբ կազմակերպել և իրականացրել են ցուցահանդես-միջոցառում՝ նվիրված Սուրբ Զատկի տոնին: Երեխաները ներկայացրին տոնի պատմությունը, տոնի նշանակությունը և տոնակատա
րությունը: