Տիգրան Չուխաջյան 180

Բյուրեղավանի հիմնական դպրոցում սույն թվականի ապրիլի 13-ին տեղի ունեցավ <<Մեր մեծերը>> շարքից հայ ազգային օպերայի արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի 180 ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին 5-9-րդ դասարանների շնորհալի աշակերտները:Միջոցառումը բովանդակալից էր և հետաքրքիր: Միջոցառման ընթացքում հնչեցին Չուխաջյանի ստեղծագործություններից հատվածներ:Ելույթ  ունեցավ ժողգործիքների անսամբլը՝ հայկական ժողովրդական ստեղծագործությունների գեղեցիկ կատարմամբ: