Օրինակելի դաս՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին

 

Ս/թ մայիսի 11-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի զինղեկ Ա. Օհանջանյանը ներկայացրեց օրինակելի դաս՝ նվիրված մայիսյան հաղթանակներին, որին մասնակցում էին դպրոցի 9-րդ դասարանցիները: Դասը ծավալուն էր. Ավարայրից մինչև Շուշի:Աշակերտները մեծ ոգևորությամբ էին մասնակցում դասին, ոմանք ներկայացրին մայիսյան հաղթանակներին նվիրված զեկույցներ, թվարկեցին Հայրենական Մեծ պատերազմի հայ զորավարներին ու հերոսներին, գծեցին Շուշիի ազատագրման ծրագրի գծագիրը: Դասը հագեցած էր ու հետաքրքիր: 

Դաս-միջոցառում՝ Իմ անուշիկ Հայաստան

Բյուրեղավանի հիմնական դպրոցի 2ա դասարանի սաները դասվար Գ. Մաղաքյանի ղեկավարությամբ անցկացրեցին դաս-միջոցառում՝ <<Իմ անուշիկ Հայաստան>> վերնագրով, որն իրականացվեց Արցախյան և Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ: Փոքրիկներն արտասանեցին, երգեցին հայրենասիրական երգեր, անուն առ անուն հիշեցին մեր հերոսներին:

Գարնան պարտեզ

Բյուրեղավանի հիմնական դպրոցի 3գ դասարանի աշակերտներն ուրախացրին ծնողների և ուսուցիչներին իրենց <<Գարնան պարտեզ>> ուրախ միջոցառմամբ: Աղջիկներից յուրաքանչյուրը մի գեղեցիկ ծաղիկ էր, իսկ բոլորը միասին դարձել էին իսկական գարնան պարտեզ: Իսկ տղաները գովերգում էին ծաղիկներին և չէին կարողանում կողմնորոշվել, թե որ ծաղիկն է ամենագեղեցիկն ու ամենահոտավետը:

Միջոցառումը գեղեցիկ էր ու լի էր պայծառ գույներով:

Շաբաթօրյակ

Մայիսի 6-ին Բյուրեղավանաի հիմնական դպրոցի ուսուցիչներն ու 4-9-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին Բյուրեղավանի համաքաղաքային շաբաթօրյակին: Նրանք ուսուցիչների ղեկավարությամբ մաքրեցին դպրոցի ներսն ու մերձակա տարածքը: