Այբբենարանի հանդեսներ

Բյուրեղավանի հիմնական դպրոցում ս/թ ապրիլի 21-28-ը տեղի ունեցան Այբբենարանին նվիրված միջոցառումներ, որին մասնակցեցին բոլոր առաջին դասարանցիները՝ 1ա, 1բ, 1գ, 1դ և 1ե: Փոքրիկները ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը, գովերգեցին հայրենիքը, դպրոցը, մայրիկներին, երգեցին ուրախ երգեր, բեմականացվեցին հեքիաթներ: