Դաս-միջոցառում՝ Իմ անուշիկ Հայաստան

Բյուրեղավանի հիմնական դպրոցի 2ա դասարանի սաները դասվար Գ. Մաղաքյանի ղեկավարությամբ անցկացրեցին դաս-միջոցառում՝ <<Իմ անուշիկ Հայաստան>> վերնագրով, որն իրականացվեց Արցախյան և Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ: Փոքրիկներն արտասանեցին, երգեցին հայրենասիրական երգեր, անուն առ անուն հիշեցին մեր հերոսներին:

Գարնան պարտեզ

Բյուրեղավանի հիմնական դպրոցի 3գ դասարանի աշակերտներն ուրախացրին ծնողների և ուսուցիչներին իրենց <<Գարնան պարտեզ>> ուրախ միջոցառմամբ: Աղջիկներից յուրաքանչյուրը մի գեղեցիկ ծաղիկ էր, իսկ բոլորը միասին դարձել էին իսկական գարնան պարտեզ: Իսկ տղաները գովերգում էին ծաղիկներին և չէին կարողանում կողմնորոշվել, թե որ ծաղիկն է ամենագեղեցիկն ու ամենահոտավետը:

Միջոցառումը գեղեցիկ էր ու լի էր պայծառ գույներով: