ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

     Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցն իր հյուրընկալ դռներն էր բացել իր սաների առջև: Ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ մեր դպրոցում տոն էր. դպրոցն այս տարի ընդունեց մոտ 125 առաջին դասարանցի: 2017-2018 ուստարին սկսելու կապակցությամբ ուսուցիչներին ու աշակերտությանը ողջունելու և շնորհավորելու էին եկել Բյուրեղավանի քաղաքապետ պարոն Հակոբ Բալասյանը, փոխքաղաքապետ Միշա Եղիազարյանը, քաղաքապետարանի աշխատակից Լիլիթ Ավուշյանը: Պարոն Բալասյանը հանդես եկավ ողջոյնի խոսքով, ընթերցեց Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը: Այնուհետև իր սաներին և առաջին դասարանցիներին «Բարի Գալուստ» ասաց դպրոցի տնօրեն տիկին Մերի Սարգսյանը, շնորհավորական խոսքեր հղեց ծնողներին, հաջող ուսումնական տարի մաղթեց աշակերտներին,  ուժ ու եռանդ՝ ուսուցիչներին:

        Վերջում 9-րդ դասարանցիները բանաստեղծություններով, ուրախ երգ ու պարով ուղեկցեցին առաջին դասարանցիներին դպրոց: