ՄԵՂՈւ 2017

 

 

2017 թվականի հոկտեմբերի 26-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցում կայացավ <<Մեղու 2017>> հայերենի մրցույթը: Այս տարի մրցույթին մասնակցեց 66 աշակերտ, որից 24 -ը Արզնիի միջնակարգ դպրոցի սաներ էին: Մրցույթին մասնակցում էին 3-9-րդ դասարանների աշակերտները: Հետաքրքրությունը մեծ էր հատկապես 3-րդ դասարանցիների մոտ, քանի որ նրանք առաջին անգամ էին մասնակցում մրցույթին: Մրցույթն անցավ կազմակերպված ու հաճելի մթնոլորտում:

 

Ուսուցչի տոնին նվիրված ցերեկույթ

                   

 

 

 

 

 

 

Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցի 4ա դասարանի աշակերտները յուրովի շնորհավորեցին ուսուցիչներին տոնի առթիվ: Նրանք գեղեցիկ բանաստեղծություններով գովերգեցին ուսուցչին ու նրա աշխատանքը, շնորհակալություն հայտնեցին մեծ նվիրումի համար, խոստացան լինել  արժանի սաներ: