ՄԵՂՈւ 2017

 

 

2017 թվականի հոկտեմբերի 26-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցում կայացավ <<Մեղու 2017>> հայերենի մրցույթը: Այս տարի մրցույթին մասնակցեց 66 աշակերտ, որից 24 -ը Արզնիի միջնակարգ դպրոցի սաներ էին: Մրցույթին մասնակցում էին 3-9-րդ դասարանների աշակերտները: Հետաքրքրությունը մեծ էր հատկապես 3-րդ դասարանցիների մոտ, քանի որ նրանք առաջին անգամ էին մասնակցում մրցույթին: Մրցույթն անցավ կազմակերպված ու հաճելի մթնոլորտում: