Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր

     Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցում կայացավ օրինակելի դաս-միջոցառում՝ նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի մաջազգային օրվան: Այն վարում էր կենսաբանության ուսուցչուհի Կ. Դավիթյանը, որին մասնակցում էին դպրոցի 8-րդ ա,բ,գ դասարանների աշակերտները: Երեխաները պատրաստել էին պաստառներ, լրացուցիչ նյութեր էին հավաքագրել և գեղեցիկ ձևով ներկայացրին իրենց բոլոր աշխատանքները, բացատրեցին պաստառների բովանդակությունը: Միջոցառումը հագեցած էր, բովանդակալից և ուսուցողական:

01