ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ 2017

   Այսօր Բյուրեղավանի հիմնական դպրոցի 3-րդ ա և գ դասարանցիները ներկայացան ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ 2017 ուրախ միջոցառմամբ: Դասվարներ Գ. Մաղաքյանը և Ա. Ազիբեկյանը դասարանները բաժանեցին երկու հավասար թիմերի՝ ԱՌՅՈւԾՆԵՐ և ԱՐԾԻՎՆԵՐ: Մրցումներն ընթացան 5 փուլով, որի արդյունքում երկու թիմերն էլ հավաքեցին 29-ական միավոր: Վերջում  թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով՝  ակտիվ մասնակցության համար: