ՄՐՑՈւՅԹ՝ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴՊՐՈՑ 2016-2017

Բյուրեղավանի հիմնական դպրոցն ամեն տարի մասնակցում է dasaran.am-ի կողմից կազմակերպվող <<ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴՊՐՈՑ>> մրցույթին և միշտ զբաղեցնում է մրցանակային տեղեր:

    Առաջին անգամ պարգևատրվել ենք պատվոգրով՝ մրցույթին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Երկրորդ անգամ որպես մրցանակ ստացել ենք համակարգիչ:

2016-2017 ուստարում ևս պարգևատրվել ենք Պատվոգրով և գրքերով:

ԳՆԱՑՔ 12 ԱՐԴԻԱԿԱՆ ԿՐԹԱՁԵՎԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ-ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈւՄ

  

     

 

 

 

 

 

2017 թվականի նոյեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Բյուրեղավանի հիմնական դպրոց փոխտնօրեն, պատմության ուսուցիչ Վարդուհի Բաղյանը և ԴԱԿ, տեխնոլոգիայի ուսուցչուհի Ռենա Աղաջանյանը մասնակցեցին ԳՆԱՑՔ  12 ԱՐԴԻԱԿԱՆ ԿՐԹԱՁԵՎԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ-ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈւՄ ծրագրին, որի ընթացքում ծանոթացան ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակների և դրանցից բխող սթրեսների հաղթահարմանն ուղղված անհրաժեշտ մեթոդներին, հարստացրին իրենց արդյունավետ դասավանդման մեթոդները:

 Դասընթացը շատ հետաքրքիր էր, տիրում էր հաճելի մթնոլորտ: