Երրորդ տեղ կարատեի աշխարհի առաջնությունում

 Ս/թ դեկտեմբերի 18-ին Հայաստանի <<Շոտոկան>> կարատեի ֆեդերացիայի մանկապատանեկան 2005-2006 թթ պատանիների խումբը մեկնեց աշխարհի առաջնության՝ Պարսկաստանի Հանրապետություն: Մրցումները տեղի ունեցան Թեհրան քաղաքում, որը տևեց շուրջ 3 օր: Մեր պատանի կարատեիստ <<Սև գոտի I դան>> մրցանակակիր, Բյուրեղավանի հիմնական դպրոցի 6-րդ ա դասարանի աշակերտ Մառլեն Սարգսյանը փայլուն հանդես եկավ Թեհրանում, տապալելով Պարսկաստանի ներկայացուցչին:

 Մեր պատանի մարզիկը ցուցադրել է իսկական հային վայել արիական խաղ, որի արդյունքում գրավել է 3-րդ պատվավոր տեղը: Սպասվում են նորանոր մրցարշավներ, հուսանք, որ 2018 թ-ը կլինի Մառլենի համար նոր բարձունքներ նվաճելու տարի:

   Հաջորդ մրցարշավը լինելու է Իռլանդիայում լ, այնուհետև՝ ԱՄՆ-ում:

   Դպրոցի տնօրենությունը և ուսուցչական կազմը ի սրտե շնորհավորում է Մառլեն Սարգսյանին: 

Դպրոցական վերջին դիմակահանդեսը

 Բյուրեղավանի հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները դեկտեմբերի 22-ին կազմակերպել էին դիմակահանդես, որին հրավիրվել էին և՛ ծնողներ, և՛ ուսուցիչներ: Երեխաները միջոցառումն անվանեցին <<Դպրոցական վերջին դիմակահանդես>>: Նրանք երգեցին, պարեցին, կազմակերպեցին մրցույթներ, որին մասնակից դարձրին նաև ուսուցիչներին: 

  Ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու տոնական:

Ռոբոտաշինության խմբակի մարզային ցուցադրություն

Գործող խմբակներից` ռոբոտաշինության խմբակի երեխաները, այսօր մասնակցեցին Կոտայքի մարզի դպրոցների աշխատանքների ցուցադրությանը` ներկայացնելով իրենց պատրաստած որոշ նյութեր ու ծրագրեր: Ներկայացվեց <<ավտոմատ զանգի>> ծրագիրը, որը  դպրոցին կարող է ժամ առ ժամ զանգ ապահովել ավտոմատ կերպով: Ցուցադրվեցին մի շարք այլ ծրագրեր որոնք ուսումնասիրվում են դասաժամերի շրջանակներում, վեբ ծրագրավորում կրեատիվ մտահղացումով պատրաստած ժամացույց և այլն :